Սերդար Քըլըչի պաշտոնի ձեւակերպումը դժվար թե պատահական լինի - Mediamax.am

exclusive
5331 դիտում

Սերդար Քըլըչի պաշտոնի ձեւակերպումը դժվար թե պատահական լինի


Լուսանկարը` https://kronos34.news/


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում հրապարակվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը՝ Սերդար Քըլըչի նշանակման վերաբերյալ, որի ձեւակերպումը Հայաստանում աննկատ մնաց:

Դեռեւս դեկտեմբերի կեսին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց է նշանակվել ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

 

Սակայն Էրդողանի հրամանագրում Սերդար Քըլըչի պաշտոնը ձեւակերպված է այսպես.

 

«Հայաստանի Հանրապետությունում Թուրքական Հանրապետության հատուկ ներկայացուցիչ»:

 

Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Սերդար Քըլըչի եւ Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը։

 

63-ամյա Սերդար Քըլըչը աշխատում է Թուրքիայի ԱԳՆ-ում 1984 թվականից։

 

Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Թուրքիայի ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի վարչության ղեկավարի, Լիբանանում Թուրքիայի դեսպանի, Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի, Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին