Լավրովը հորդորել է սպասել Հայաստանում կառավարության ձեւավորմանը - Mediamax.am

2614 դիտում

Լավրովը հորդորել է սպասել Հայաստանում կառավարության ձեւավորմանը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «Հայաստանում ընտրությունները նոր են տեղի ունեցել, եւ դեռ վաղ է խոսել Ղարաբաղում իրավիճակի վրա դրանց արդյունքի ազդեցության մասին»:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում, Լավրովը նշել է.

 

«Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքները ազդելու նոր քաղաքական կյանքի ձեւավորման վրա: Սպասենք, երբ այնտեղ կձեւավորվի կառավարությունը»:

 

«Մենք ելնում ենք նրանից, որ պատերազմը ավարտած եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաեւ երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որով մեկնարկել է տնտեսական գործունեության ձեւերի համաձայնեցման, շրջափակումը վերացնելու գործընթացը, աշխատում են եւ համապատասխանում են բոլոր ներգրավված կողմերը շահերին», - հավելել է ռուսաստանցի նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին