ԱՄՆ Պետական դեպարտամենտը կոշտ պատասխան է տվել Թուրքիային - Mediamax.am

Մարտ 07, 2026
2949 դիտում

ԱՄՆ Պետական դեպարտամենտը կոշտ պատասխան է տվել Թուրքիային


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունները՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների ներգրավման վերաբերյալ:

«Միացյալ Նահանգները 2016 թվականի հեղաշրջման փորձում ներգրավված չի եղել եւ արագ դատապարտել է այն: Վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված հակառակ պնդումներն ամբողջությամբ կեղծ են:

 

Այդ մեկնաբանությունները եւ Թուրքիայում իրադարձությունների համար ԱՄՆ պատասխանատվության մասին այլ անպատասխանատու եւ անհիմն պնդումները անհամատեղելի են Թուրքիայի՝ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ եւ ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի հետ», - ասված է Նեդ Փրայսի հայտարարության մեջ:




Մեր ընտրանին