Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ այսօր ունեցած հեռախոսազրուցում ընդգծել է Արցախի կարգավիճակի եւ արցախահայության անվտանգության կայուն երաշխիքների ապահովման հրամայականը:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված արցախահայության շահերի լիարժեք հասցեագրմանը:
ԵՄ բարձր ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին:
«Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ տեղում դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկեցին այդ ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: