Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ - Mediamax.am

4167 դիտում

Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ


Լուսանկարը` Ron Przysucha


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսի հաղորդագրության մեջ ասված է.

 

«Քարտուղար Պոմպեոն պնդել է առաջնորդներին հավատարիմ մնալ ռազմական գործողությունները դադարեցնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո դիվանագիտական լուծում գտնելու իրենց հանձնառություններին եւ նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

 

Պետքարտուղարն ընդգծել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռքբերված եւ հոկտեմբերի 17-ին Փարիզում վերահաստատված հրադադարի ամբողջական իրագործման կարեւորությունը՝ հոկտեմբերի 1-ի ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության համապատասխան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին