Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ Թուրքիան դադարի խառնվել ԼՂ հակամարտությանը, դա կողմերին հնարավորություն կտա պահպանել զինադադարը եւ վերադառնալ բանակցություններին:
Արմեն Սարգսյանն այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Ցավոք, հակամարտության մեջ ներգրավվել է երրորդ կողմը, որը ոչ միայն քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, այլեւ՝ ռազմական: Եվ ցավոք, այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է՝ դա Թուրքիան է», - ասել է Արմեն Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: