Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների արտահանումը Թուրքիա կասեցնելու համար:
Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ռազմական գործողությունների եւ տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին, ռազմական գործողություններում «Թուրքիայի կործանարար ներգրավվածության եւ Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա»:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ կարեւորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: