Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների գործոները Բաքվում պատրանք են ստեղծել առ այն, որ իրենք կարող են արհամարհել միջազգային հանրությանը:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ հայկական կողմը շարունակելու է աշխատել բոլոր գործընկերների եւ միջազգային հանրության հետ եւ հավատարիմ է մնալու Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը։
«Ուժի միջոցով այս խնդիրը չի լուծվելու: Մեր զինվորներն Արցախում ի ցույց են դնում մեր վճռականությունը՝ պաշտպանելու հողը, հայրենիքը, կյանքը, ընտանիքը եւ թույլ չեն տալու թշնամուն ենթադրել, որ իրենք երբեւէ ունենալու են ռազմական լուծում այս հարցում։ Իրենք ավելի խորը ճգնաժամ են ունենալու իրենց գործողությունների հետեւանքով»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
Զոհրաբ Մնացականյանը «անդառնալի» է որակել Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ «իշխանությունը պահելու համար երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: