Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր պարզաբանել է, թե ինչու Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման սկզբից ի վեր Վլադիմիր Պուտինը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ եւ ոչ մի անգամ չի զրուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ:
Ըստ ՏԱՍՍ-ի, Պեսկովը նշել է, որ «դա պայմանավորված է նախագահների աշխատանքային ժամանակացույցերով եւ նպատակահարմարությամբ»:
«Դա ամենեւին չի նշանակում, որ ռուսական կողմը աշխատանքային շփումների դեֆիցիտ ունի: ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը մշտական կապի մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի իր գործընկերների հետ: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական երկխոսությունը, ինչպես նաեւ ռուս-հայկական երկխոսությունն իրականացվում են բարձր մակարդակով եւ շարունակական հիմունքներով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Միեւնույն ժամանակ, նա չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում Պուտինը կզրուցի Ալիեւի եւ Էրդողանի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: