Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին` Բելառուսի նախագահի պաշտոնում վերընրտվելու կապակցությամբ։
Ուղերձում մասնավորապես ասված է. «Մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունը եւ ընդլայնել մեր երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների եւ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:
Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ հարաբերությունների ամբողջ ներուժը»:
















