Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակով եւ կոչ է արել անհապաղ վերադառնալ հրադադարին՝ նոր զոհերից խուսափելու համար:
Էդի Ռաման նշել է, որ 2019 թվականի մարտին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին ուղիղ հաղորդակցության մասին եւ հույս է հայտնել, որ այդ մեխանիզմները կարող են օգտագործվել՝ լարումը նվազեցնելու համար:
ԵԱՀԿ Գործող նախագահն իր աջակցությունն է հայտնել Մինսկի գործընթացին՝ նշելով, որ պետք է հնարավորինս արագ վերսկսել բովանդակային բանակցությունները:
















