Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հայտարարել է, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով։
«Մեր դիվանագիտական ներկայացուցչություններն օպերատիվ տեղեկություններ են ստանում Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական համայնքից եւ պատրաստակամ են աջակցել նրանց։ Ներկայում այն վայրերում, որտեղ կան հայեր, պատերազմական գործողություններ չկան, հետեւաբար հայերի տարհանման խնդիր չկա»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում հայերի թիվը մոտ 3000 է, որոնք հիմնականում կենտրոնացած են Ղամիշլիում եւ Մալիքեայում:
















