Իսրայելի վարչապետը խոսել է «հայերի ահավոր կոտորածի մասին» - Mediamax.am

Փետրվար 20, 2026
4129 դիտում

Իսրայելի վարչապետը խոսել է «հայերի ահավոր կոտորածի մասին»


Բենյամին Նեթանյահուն
Բենյամին Նեթանյահուն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոսել է «հայերի ահավոր կոտորածի մասին»:

Սեպտեմբերի 24-ին Իսրայելի ղեկավարը տեսանյութ է հրապարակել թվիթերում, որում ասում է.

 

«Նա, ով չի դադարում սուտ խոսել Իսրայելի մասին, կոտորում է քրդերին իր երկրում եւ հերքում է հայ ժողովրդի ահավոր կոտորածը, չպետք է խրատներ տա Իսրայելին: Էրդողան, հերի՛ք է ստես»:

 

 

Բենյամին Նեթանյահուն այսպես է արձագանքել Թուրքիայի նախագահի Նյու Յորքում արված հայտարարություններին: 

 

 

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի իր ելույթում Էրդողանը մեղադրանքներ էր հնչեցրել Իսրայելի հասցեին, իսկ ավելի ուշ, հանդիպելով ԱՄՆ մահմեդականների պատվիրակության հետ, զուգահեռներ էր անցկացրել նացիստների կողմից հրեաների սպանությունների եւ «Գազայի հատվածի կոտորածի» միջեւ:




Մեր ընտրանին