Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մհեր Մարգարյանին Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ նշանակելու մասին:
Մեդիամաքսը նշում է, որ այդ պաշտոնը թափուր էր ս.թ. մայիսի 12-ից, երբ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց արտաքին գործերի նախարար:















