Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 9-ին Սենատում կայացած ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում առաջադրված Ջինա Հեսպելի թեկնածության քննարկումների ընթացքում բացահայտվել է, որ 20 տարի առաջ նա աշխատել է Ադրբեջանում:
«1998 թվականի օգոստոսի 7-ին Ջինա Հեսպելը ղեկավարում էր ԿՀՎ կայանը Բաքվում, երբ նրա կարիերան առաջընթաց ապրեց: Այդ օրը «Ալ Ղաիդան» կազմակերպեց Քենիայում եւ Թանզանիայում ԱՄՆ դեսպանությունների միաժամանակյա ռմբակոծությունները: Երկու օր անց Ջինա Հեսպելը հեռախոսազանգ ստացավ այն մասին, որ այդ հանցագործության հետ կապված «Ալ Ղաիդայի» երկու անդամներ ուղեւորվում են Ադրբեջան: Համագործակցելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, Ջինա Հեսպելը կազմակերպեց նրանց ձերբակալելու օպերացիան, որի համար արժանացավ ԿՀՎ պարգեւին», - գրում է The Washignton Post թերթը:
Մեդիամաքսը նշում է, որ 2002 թվականի հունվարին Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարն էր, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը, հիշեցրել էր, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռվում էին մոջահեդներ:
Սերժ Սարգսյանն ասել էր, որ 1994թ. զինադադարից հետո մոջահեդների մի մասը մնացել է Ադրբեջանում: «Իբրահիմ Էյդուրասը, որն ավելի ուշ ձերբակալվեց Քենիայում եւ Թանզանիայում ԱՄՆ դեսպանությունները ռմբակոծելու համար, 1995-97 թթ. ղեկավարում էր «Ալ Ղաիդա»-ի ադրբեջանական բաժանմունքը»,- նշել էր ՀՀ պաշտպանության նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: