Աբաշիձեն՝ Աբխազիայի եւ Օսիայի տարածքով միջանցքների մասին - Mediamax.am

10719 դիտում

Աբաշիձեն՝ Աբխազիայի եւ Օսիայի տարածքով միջանցքների մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցության վերականգման հեռանկարները:

«2011 թվականին ստորագրվել էր մաքսային մոնիթորինգի եւ վարչարարության մասին վրաց-ռուսական համաձայնագիրը եւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ փաստաթղթի կիրառման ընթացքում հրավիրել չեզոք շվեցարական ընկերությանը: Բավականին երկարատեւ նախապատրաստական փուլից հետո վրացական կողմը նախորդ տարվա դեկտեմբերին պայմանագիր ստորագրեց շվեցարացիների հետ: Այժմ ռուսական կողմի հերթն է ստորագրել նմանատիպ պայմանագիր, ինչից հետո պետք է սկսվի այս աննախադեպ նախագծի իրականացման փուլը»,- ասել է Աբաշիձեն «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում:

 

«Ուզում եմ հատուկ նշել՝ սա վրաց-ռուսական համաձայնագիր է: Այս համատեքստում բոլոր հարցերը պետք է քննարկվեն Թբիլիսիում եւ Մոսկվայում՝ շվեցարացի գործընկերների աջակցությամբ»,- հստակեցրել է նա:

 

Մեդիամաքսը նշում է, որ այդ հարցի լուծումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դրա շնորհիվ երկիրը կարող է հաղթահարել տրանսպորտային շրջափակումը, որի մեջ գտնվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների պատճառով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին