Հարլեմ Դեզիրը կծանոթանա ՀՀ-ում մամուլի ազատության վիճակին - Mediamax.am

Փետրվար 28, 2026
14019 դիտում

Հարլեմ Դեզիրը կծանոթանա ՀՀ-ում մամուլի ազատության վիճակին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների եւ ԵԱՀԿ միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության ավանդույթը կշարունակվի:

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ այս մասին Հարլեմ Դեզիրն ասել է հոկտեմբերի 5-ին Երեւանում՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը։

 

Էդվարդ նալբանդյանն էլ նշել է, որ Հարլեմ Դեզիրի այցը եւ նախատեսված հանդիպումները լավ հնարավորություն կընձեռեն՝ ծանոթանալու մամուլի ազատության բնագավառում ԵԱՀԿ պարտավորությունների կատարման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին։

 

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԵԱՀԿ անդամ երկրներում մամուլի ազատության ապահովման հետ կապված հարցեր։

 

 




Մեր ընտրանին