Նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը - Mediamax.am

12841 դիտում

Նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը


Լուսանկարը` ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում այսօր նախաստորագրվել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի եւ Եվրոպական Միության եւ նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։

 

Նախարարը շեշտել է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում եւ հավելել, որ այն կարտացոլի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների խորությունը, մակարդակը եւ ծավալը։

 

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ փաստաթուղթը վկայում է այն կարեւորության մասին, որ Հայաստանը տալիս է ԵՄ-ի հետ իր համագործակցությանը։

 

Համաձայնագիրը ՀՀ անունից նախաստորագրել են ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

 

ԵՄ անունից փաստաթուղթը նախաստորագրել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեւինը եւ Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին