ԱՄՆ-ը պայքարում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համար - Mediamax.am

exclusive
8404 դիտում

ԱՄՆ-ը պայքարում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համար


Լուսանկարը` https://trackingenlargement.files.wordpress.com


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգները մեծապես աջակցում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը եւ շարունակում է աշխատել գրասենյակի՝ մանդատի վերաբերյալ համաձայնության կայացման հարցի շուրջ:

Այս մասին Մեդիամաքսին ասել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

 

Հունվարի 12-ին Մեդիամաքսը պատմել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության հետ կապված խնդիրների մասին, որոնք, մեր տեղեկություններով, առնչվում են Ադրբեջանի հետ:

 

Հայաստանի ԱԳՆ-ն անուղղակի կերպով հաստատել էր այդ տեղեկությունը:

 

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության հաղորդակցության հարցերով տնօրեն Ջոնաթան Լելին Մեդիամաքսին ասել է, որ խնդրի վերաբերյալ հունվարի 12-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Դենիել Բաերը:

 

Նա ԵԱՀԿ Գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցին կոչ է արել այս հարցին հնարավորինս արագ լուծում տալ:

 

«Ավստրիայի նախագահության առաջիկա կարեւորագույն խնդիրներից մեկը առանձին երկրներում գործող բոլոր դաշտային առաքելությունների մանդատի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումն է»,-ասել է Դենիել Բաերը:

 

Նա հայտնել է, որ «դաշտային առաքելությունների միջոցով է իրականացվում ԵԱՀԿ ամենակարեւոր ամենօրյա աշխատանքը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին