ԵԽ-ն կոչ է արել Բաքվին վերջ տալ հայատյաց քարոզչությանը - Mediamax.am

Փետրվար 27, 2026
9435 դիտում

ԵԽ-ն կոչ է արել Բաքվին վերջ տալ հայատյաց քարոզչությանը


Լուսանկարը` http://teas.eu/


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի՝ Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության հանձնաժողովը (ECRI) իր այսօր հրապարակած զեկույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության շարունակական քարոզչության կապակցությամբ:

 

«Քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են օգտագործել ատելություն սերմանող լեզու հայերի նկատմամբ: Ադրբեջանի մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այս ատելության հռետորաբանությունը: Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված գործընթացքում նեգրավված ակտիվիստները հակասական մեղադրանքներով ձերբակալվել են»,- ասված է ԵԽ հանձնաժողովի զեկույցում:

 

Զեկույցի հեղինակները նշել են, որ 2012թ. հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ազատ արձակելն ու հերոսացնելը ռասայական հանցագործությունների իրականացման համար անպատժելիության մթնոլորտ են խրախուսում:

 

ԵԽ հանձնաժողովը հորդորել է Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել մշտական ատելության քարոզին, եւ խրախուսել փոխըմբռնման եւ վստահության կառուցման մթնոլորտը: 




Մեր ընտրանին