Երեւան: Մեդիամաքս: Իսրայելական «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնը նամակ է հղել երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնին՝ կոչ անելով նրան հրաժարվել առաջիկա օրերին Ադրբեջանին նոր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) մատակարարելու մտադրությունից:
Նամակում Զեհավա Գալոնը պահանջում է դադարեցնել ԱԹՍ-ների մատակարարումը քանի դեռ Ադրբեջանը չի պարտավորվել չօգտագործել դրանք հայկական ուժերի դեմ:
Կուսակցության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը բարեկամական երկրներ են Իսրայելի համար, հաղորդում է «Հաարեցը»:
«Մերեց»-ը ձախակողմյան կուսակցություն է, որը հինգ անդամ ունի Իսրայելի Կնեսետում:
Զեհավա Գալոնը գրել է նաեւ, որ կան կասկածներ առ այն, որ Ադրբեջանը խախտել է պատերազմի կանոնները՝ իսրայելական ԱԹՍ-ների կիրառությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: