ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը նոր ղեկավար ունի - Mediamax.am

Հոկտեմբեր 05, 2025
3246 դիտում

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը նոր ղեկավար ունի


Արգո Ավակովը եւ Էդվարդ Նալբանդյանը
Արգո Ավակովը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպանին՝ նշելով, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատանքներին:

 

Արգո Ավակովը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը պահպանելու եւ բարձրացնելու, ՀՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ հաստատված փոխգործակցությունն ամրապնդելու համար:

 

Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը` նշելով, որ այն տարածաշրջանում միակ ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ ներկայացուցչությունն է:

 

Էդվարդ Նալբանդյանը եւ Արգո Ավակովը քննարկել են Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը:

 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մինչ այս ղեկավարում էր դեսպան Անդրեյ Սորոկինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին