Բաքուն ցանկանում է ՌԴ-ից «որակյալ» սպառազինություն ստանալ - Mediamax.am

Հոկտեմբեր 29, 2025
7839 դիտում

Բաքուն ցանկանում է ՌԴ-ից «որակյալ» սպառազինություն ստանալ


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը

Լուսանկարը` www.novoye-vremya.com


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասել է, որ Բաքվի եւ Մոսկվաի միջեւ սպառազինության մատակարարումների հետ կապված չլուծված ֆինանսական հարցեր չկան:

«Մենք հստակ վճարում ենք ըստ պայմանագրերի: Խնդիրներ կան դրանց կատարման հետ կապված. Ադրբեջան մատակարարվող սպառազինությունները պետք է համապատասխանեն պայմանագրերում ամրագրված տեխնիկական բնութագրերին: Գլխավորը՝ որ ապրանքը որակյալ լինի: Դմիտրի Ռոգոզինը եկել էր Բաքու, որպեսզի հասկանա, թե ի՞նչ խնդիրներ կան այդ բնութագրերի հետ կապված եւ ստացել է բացատրություններ: Հարցեր չեն մնացել: Մի քանի կոնկրետ տեսակների տեխնիկական բնութագրերի համար անհրաժեշտ է ճշգրտումներ իրականացնել: Եվ դա Ռոգոզինի խոսքով, կարվի ամենասեղմ ժամկետներում», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Коммерсантъ թերթին տված հարցազրույցում:

 

Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն էր Բաքվի կողմից Մոսկվային՝ ՀՀ մատակարարվող սպառազինության հետ ուղարկված նոտայի իմաստը, Էլմար Մամեդյարովն ասել է.

 

«Դա առաջին նման նոտան չէր: Մի կողմից, Ռուսաստանը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ: Մյուս կողմից, մենք ընդունում ենք, որ ցանկացած պետություն իրավունք ունի զենք մատակարարելու այն երկրներին, որոնց նպատակահարմար է գտնում: Նոտայի բովանդակությունը վերաբերում էր նրան, որ Հայաստանին զենք մատակարարելիս, Ռուսաստանը պետք է հետեւի, որ այդ սպառազինությունը չհայտնվի Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Նման մատակարարումներում դեպքում գոյություն ունի վերջին սպառողի կանոն: Եթե վերջնական սպառողը լինի Հայաստանը, ապա հարցը դուրս չի գա Մոսկվա-Երեւան երկկողմ հարաբերությունների սահմաններից: Հաշվի առնելով, որ Մոսկվան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը, օկուպացված տարածքներում ռուսաստանյան սպառազինության առկայությունը տրամաբանություն որեւէ չունի: ՌԴ ԱԳՆ-ում, ինչպես երեւաց Մոսկվայի հետագա հայտարարություններից, մեր կողմից փոխանցված փաստաթղթի տոնը ճիշտ էր ընկալվել», - ասել է ադրբեջանցի նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին