Երեւան: Մեդիամաքս: Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգեւատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախօրեին Վատիկանի Առաքելական Պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն ՀՀ դեսպանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը:
Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում, Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանն է արժանացել «...որպես ակնառու ապացույց պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության» համար:

















