Երեւան: Մեդիամաքս: Բեռնում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Նա հայտնել է, որ Իլհամ Ալիեւի հեռանալուց հետո Սերժ Սարգսյանը շարունակել է շփումը միջնորդների հետ:
Հանդիպումը մեկնարկել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, այնուհետեւ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը առանձնազրույց էին ունեցել, որից հետո նրանց կրկին միացել էին միջնորդները:
Ընդհանուր առմամբ, Բեռնի հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: