Երեւան: Մեդիամաքս: Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակում, կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Սա կլինի Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի՝ այս տարվա առաջին հանդիպումը: ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ վերջին հանդիպումը կայացել էր 2014թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորք կմեկնի սեպտեմբերի 24-ին։
«Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայանալիք բարձրաստիճան համաժողովների եւ հանդիպումների։ Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: