Բաքվին ռուսական զենքի վաճառքը Երեւանում որակում են «բիզնես» - Mediamax.am

8228 դիտում

Բաքվին ռուսական զենքի վաճառքը Երեւանում որակում են «բիզնես»


Լուսանկարը` static1.businessinsider.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը «բիզնեսի եւ առեւտրի ոլորտներին վերաբերող հարց է»:

Այս մասին նախարարն ասել է BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

 

«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում, եւ, համապատասխանաբար, զենք ենք գնում եւ ստանում Ռուսաստանից: Դրանում որեւէ նոր բան չկա, իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին եւ այլ երկրներին, դա միգուցե եւս բնական է, քանի որ Ռուսաստանը արտադրող է, որը բավական ակտիվ ներկայացված է զենքի շուկայում: Չենք կարող ասել է, որ մեզ շատ է դուր գալիս այն, որ Ադրբեջանը գնում է այդ զենքը: Բայց, երեւի թե, դա բիզնեսի եւ առեւտրի հարց է: Բայց մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ միանշանակ դաշնակցային են»,- ասել է նախարարը:

 

Խոսելով ուկրաինական ճգնաժամի եւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների եւ երկխոսության միջոցով:

 

«Չեմ կարծում, որ պատժամիջոցների ճանապարհով կարելի է հարցեր լուծել»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին