ՀՀ ԱԳՆ. Բաքվի արկածախնդիր գործելաոճը խստորեն դատապարտելի է - Mediamax.am

4147 դիտում

ՀՀ ԱԳՆ. Բաքվի արկածախնդիր գործելաոճը խստորեն դատապարտելի է


Տիգրան Բալայանը
Տիգրան Բալայանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումներն ապացուցում են, որ պաշտոնական Բաքուն շարունակաբար փորձում է խաթարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում իրադրության սրումը:

 

“Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով տարբեր, ներառյալ՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ հրադադարի կոպիտ խախտումները հերթական անգամ ապացուցում են, որ Բաքուն շարունակաբար փորձում է խաթարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, նրանց կողմից առաջիկայում նախաձեռնած շփումները։ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների խայտառակ իրավիճակի կապակցությամբ միջազգային հանրության աճող քննադատությունը Բաքվի ռեժիմը փորձում է շեղել այս կարգի սադրիչ գործողություններով”,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

 

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտելի է Ադրբեջանի այս արկածախնդիր գործելաոճը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին