Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը փետրվարի 18-ին կայցելի Հայաստան:
Ինչպես հաղորդում են ԱՄՆ պետքարտուղարությունից, Վիկտորիա Նուլանդը Երեւան կժամանի տարածաշրջանային այցի շրջանակներում: Փետրվարի 16-ին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան կլինի Բաքվում, իսկ փետրվարի 17-ին՝ Թբիլիսիում:
«Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կհանդիպի ՀՀ ղեկավարությանը, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, երիտասարդներին քննարկելու Հայաստան-ԱՄՆ քաղաքական, տնտեսական համագործակցության, եւ հասարակությունների միջեւ շփումներ ամրապնդելու ուղիները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստելու հարցերը»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: