1988-ին Լիսաբոնում Բրոդսկին «պոկ չէր գալիս» Հրանտ Մաթեւոսյանից - Mediamax.am

exclusive
16518 դիտում

1988-ին Լիսաբոնում Բրոդսկին «պոկ չէր գալիս» Հրանտ Մաթեւոսյանից


Լուսանկարը` Լեւ Աննինսկի, Դ.Մաթեւոսյանի արխիվից

Լուսանկարը` Լեւ Աննինսկի, Տ. Տոլստայայի արխիվից


2017 թվականի սեպտեմբերին գրող Տատյանա Տոլստայան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր այս լուսանկարը՝ հետեւյալ մեկնաբանությամբ.

Լուսանկարը` Լեւ Աննինսկի, Տ. Տոլստայայի արխիվից

«Այսօր Սերգեյ Դովլաթովի ծնունդն է: 76 տարեկան կդառնար: Իսկ լուսանկարում՝ 47 է: Լիսաբոն է, գրողների կոնֆերանսում: Նստած ենք նստարանին, մեջքով դեպի մեզ` գրողներ Հրանտ Մաթեւոսյանը (հոռետես տղան) եւ Անատոլի Կիմը (լավատես տղան)»:

 

Տատյանա Տոլստայան պարզաբանել էր, որ լուսանկարն արվել է 1988 թվականին:

 

Նկարի մեկնաբանություններում Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթը, գրել էր, որ դրա հեղինակը գրաքննադատ Լեւ Աննինսկին է: Դավիթը հիշեցրել էր, որ Աննինսկին ժամանակին գրել է «Լիսաբոնյան մտքաշարժը» էսսեն, որը պատմում է այդ կոնֆերանսի մասին:

 

Դավիթ Մաթեւոսյանը նաեւ հրապարակել էր լուսանկար, որում պատկերված են Լեւ Աննինսկին, Անատոլի Կիմը, Իոսիֆ Բրոդսկին եւ Հրանտ Մաթեւոսյանը, իսկ Տատյանա Տոլստայան գրել էր հետեւյալը՝

Լուսանկարը` Լեւ Աննինսկի, Դ.Մաթեւոսյանի արխիվից

«Պետք է ասել, որ Բրոդսկին բռնել էր Ձեր հայրիկին եւ նրանից պոկ չէր գալիս, նույնիսկ մի քայլ այլ կողմ չէր գնում: Նույնիսկ սեղանի շուրջ խանգարում էր ուտել: Եվ բարձրաձայն հիանում էր: Իսկ Ձեր հայրը ամաչում էր եւ մի տեսակ չէր հասկանում, ինչ անել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին