«Չակ Նորիսը» որպես հայկական ընտրությունների ֆենոմեն - Mediamax.am

Մարտ 03, 2026
exclusive
17595 դիտում

«Չակ Նորիսը» որպես հայկական ընտրությունների ֆենոմեն


Չակ Նորիս
Չակ Նորիս

Լուսանկարը` http://www.capebretonpost.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Երեւան: Մեդիամաքս: Հայկական ցանցային հասարակության մի մասն այսօր քվեարկել է «Չակ Նորիս»-ի օգտին եւ բացահայտ հայտարարում է դրա մասին:

Բանն այն է, որ մեկ տարի առաջ հայկական համացանցի առավել ակտիվ անդամներ սկսեցին օգտագործել ամերիկացի հայտնի մարզիկ եւ դերասան Չակ Նորիսի անունը` որպես ամենակարող մարդու հավաքական եւ երգիծական կերպար:

 

Մասնավորապես, սոցկայքերում տարբեր հարցումների ժամանակ շատ մարդիկ պատասխանելով միանգամայն լուրջ հարցին, տալիս էին Չակ Նորիսի անունը: Իսկ անցած ընտրարշավի ժամանակ փողոցում իրական թեկնածուների նկարների կողքին երբեմն հանդիպում էին նաեւ Չակ Նորիսի նկարները:

 

Քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքով քվեաթերթիկում նախատեսված չէ «բոլորին դեմ եմ» տողը, ապա այսօր շատ երիտասարդներ քվեաթերթիկում ձեռքով ավելացրել են Չակ Նորիսի անունն ու «քվեարկել են» նրա օգտին` այդ կերպ արտահայտելով իրենց անհամաձայնությունը առկա թեկնածուների եւ կուսակցությունների հետ:

 




Մեր ընտրանին