Երեւան: Մեդիամաքս: ԵՄ-ն ընդգծում է Հայաստանում 2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական եւ 2013-ի կայանալիք նախագահական ընտրությունները միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու կարեւորությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ԵՄ Խորհրդի փետրվարի 27-ի նիստի արդյունքում հավանության արժանացած եզրակացությունում ասվում է, որ ԵՄ-ն ուշադրությամբ հետեւելու է նախընտրական զարգացումներին Հայաստանում:
“ԵՄ-ն Հայաստանին կոչ է անում շարունակել բարեփոխումները ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման, դատական համակարգի անկախության բարձրացման, քաղաքական բազմակարծության խթանման, ԶԼՄ-ների ազատ եւ հավասար հասանելիության, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ”,- ասվում է ԵՄ Խորհրդի եզրակացությունում:
Փաստաթղում նշվում է, որ ԵՄ-ն կարեւորում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը եւ ողջունում դրա դեմ պայքարին հավատարիմ լինելու վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: