Մասնագիտություններ, որոնք պահանջված են այսօր եւ կլինեն վաղը: Կրթություն, որ համարվում է աշխարհում լավագույններից մեկն, ու ծովափնյա Սալոնիկում ուսանողական տարիներն անցկացնելու գրավիչ հնարավորություն:
Բրիտանական Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը շարունակում է հայ ուսանողների ընդունելությունը՝ առաջարկելով բրիտանական լավագույն կրթություն՝ առավել մատչելի արժեքով:
Լուսանկարը` Մեդիամաքս
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի ուսանողների հավաքագրման գծով տնօրեն Գրեգորի Դիկեոսը Երեւանում հանդիպել է համալսարանի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերով հետաքրքրվածների հետ: Խոսել ապագա համալսարանն ու մասնագիտությունն ընտրելու կարեւոր սկզբունքների մասին:
Առանձնացրել ենք նրա ելույթի հետաքրքիր դրվագները եւ զրուցել ենք Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանի հետ։
Լիլիթ Շահզադեյան
Մեր առաջարկած կրթության հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է: Ընդհանուր առմամբ, ավելի քան 450 հայ ուսանող է սովորել Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերից մեկով (բակալավրիատի, մագիստրատուրայի կամ Համաեվրոպական Executive MBA ծրագրերով): Այս պահին բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերով Հունաստանում է 75 հայ ուսանող: Թվերից զատ, որակի եւ վստահության եւս մեկ խոսուն փաստ էլ կա:
Լիլիթ ՇահզադեյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Նկատում ենք, որ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսում կրթություն ստանալը սկսել է փոխանցվել սերնդեսերունդ: Ունենք ծնողներ, որոնք սովորել են Համաեվրոպական Executive MBA ծրագրով եւ այսօր ցանկանում են, որ իրենց երեխաները Յորքի եվրոպական կամպուսում բակալավրիատի կամ մագիստրատուրայի կրթություն ստանան: Եղել է նաեւ հակառակը՝ երեխան սովորել է Սալոնիկում, հետո ծնողը դիմել է Executive MBA ծրագրին: Այս փաստով իսկապես շատ հպարտ ենք:
Լուսանկարը` Մեդիամաքս
Անդրադառնալով այս տարվա ընդունելությանը՝ այն իրականացվելու է երկու փուլով: Նոյեմբերին կրթաթոշակների մրցույթ կլինի: Բակալավրիատի կամ մագիստրատուրայի ծրագրով բոլոր հետաքրքրվածները կարող են մասնակցել դրան՝ հանձնելով անգլերենի գրավոր քննություն, իսկ հետո՝ բանավոր հարցազրույց: Արդյունքում տրվելու է ուսման մեկ ամբողջական եւ մասնակի կրթաթոշակներ (50, 40, 30 տոկոսի չափով): Կրթաթոշակ ստացած եւ համալսարան դիմելու ցանկություն ունեցող մասնակիցներն ընդունելության դիմումը պետք է ներկայացնեն մինչեւ 2026 թվականի հունվաևրի 31-ը:
Լուսանկարը` Մեդիամաքս
2026 թվականի փետրվարին բացվելու է ընդունելության երկրորդ փուլը՝ ընդհանուր հիմունքներով: Այս դեպքում եւս հասանելի կլինեն որոշակի կրթաթոշակներ, բայց ավելի փոքր, օրինակ, 20 տոկոսի չափով:
Գրեգորի Դիկեոս
Ապագա համալսարանի ընտրությունը կարեւոր է, քանի որ այստեղ ստացած դիպլոմը դառնալու է ձեր մասնագիտական կյանքի «անձնագիրը»:
Գրեգորի ԴիկեոսըԼուսանկարը` Մեդիամաքս
Չսխալվելու համար առաջին հերթին ուսումնասիրեք բուհի հեղինակությունն ու վարկանիշը: Առաջին հարցը, որ ձեզ տալու են ապագա գործատուները՝ «ո՞ր համալսարանում եք սովորել»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Լավ համալսարանում դասախոսը երբեք չի ստիպի ձեզ անգիր սերտել սեփական գիրքն ու պատմել այն քննության ժամանակ: Ձեզ կսովորեցնեն ունենալ անկախ, քննադատական մտածողություն, գտնել բոլոր այն աղբյուրները, որոնցից կարող եք օգտակար տեղեկատվություն ստանալ: Ձեզ ցույց կտան՝ ինչպես համեմատել, հակադրել ու վերլուծել ստացած ողջ նյութն ու ներկայացնել այն անհատական ընկալմամբ: Մեծագույն հաճույք է, երբ ուսանողը ոչ թե անխոս համաձայնում է իմ տեսակետին, այլ՝ ներկայացնում է իրենը, հակադրվում, փաստեր բերում ու պաշտպանում սեփական դիրքորոշումը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Համալսարանից բացի, պակաս կարեւոր չէ մասնագիտության ընտրությունը:
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի հայացքն ուղղված է դեպի ապագան: Մենք կանխատեսում ենք մասնագիտական կարիքներն ու առաջարկում ենք այն, ինչ արդիական է հիմա եւ կլինի ապագայում՝ նեյրոմարքեթինգից մինչեւ ՏՏ ամենից պահանջված մասնագիտություններ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կյանքի այս կարեւոր ընտրությունը կատարելիս մի մոռացեք միջավայրը, որում ապրում եք: Մի անգամ Երեւանում նման բաց դասի ժամանակ երիտասարդներից մեկին հարցրեցի՝ «ի՞նչ մասնագիտություն ես ցանկանում ստանալ», պատասխանեց՝ «ցանկանում եմ սովորել օդատիեզերական ճարտարագիտություն»:
- Wo՜w, շատ հետաքրքիր է, բայց ի՞նչ ես անելու Հայաստանում օդատիեզերական այդ դիպլոմով, - շարունակեցի:
- Ես պատրաստվում եմ մի օր գնալ երկրից, - պատասխանեց երիտասարդը:
Սա հենց այն սխալն է, որից ցանկանում եմ հետ պահել ձեզ: Չի կարելի մասնագիտություն ընտրել՝ հիմնվելով մտքի վրա, որ մի օր ապրելու ես, օրինակ, Միացյալ Նահանգներում: Դա կարող է երբեք իրականություն չդառնալ կամ կարող ես տեղափոխվել արտերկիր եւ որոշ ժամանակ անց կրկին վերադառնալ Հայաստան: Այնպես որ, մի՛ ընտրեք մասնագիտություն՝ հիմնվելով այս կամ այն երկրի յուրահատուկ պահանջների վրա, ընտրեք ոլորտ, որում պահանջված կլինեք՝ անկախ բնակության վայրից:
Լուսանկարը` Մեդիամաքս
Դասավանդման տասնամյակների ընթացքում ես տեսել եմ բազմաթիվ երիտասարդների, որոնք սխալվել են այս հարցում: Դրան զուգահեռ՝ շատերին, որոնք նույնիսկ հասուն տարիքում որոշել են ուղղել այդ սխալը: Նրանք վերադարձել են համալսարան՝ փոխելով իրենց մասնագիտական ճակատագիրը:
Ես երբեք չեմ հորդորի կամ պարտադրի ձեզ հրաժարվել երազանքի մասնագիտությունից: Եթե ունեք այդպիսին՝ գնացե՛ք երազանքի հետեւից, բայց խնդրում եմ՝ մի՛ մոռացեք նաեւ իրական կյանքի մասին, որում դուք պետք է կիրառեք այդ մասնագիտությունը:
Բրիտանական Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093 909 349 հեռախոսահամարով:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: