Հրապարակվել է տիպական լեզվական սխալներն ամփոփող ժողովածուն - Mediamax.am

Փետրվար 12, 2026
732 դիտում

Հրապարակվել է տիպական լեզվական սխալներն ամփոփող ժողովածուն


Լուսանկարը` Bagrat Saroyan


Երեւան: Մեդիամաքս: Լեզվի կոմիտեն մշակել եւ հրապարակել է «Լեզվական կողմնացույց» ժողովածուն, որում ամփոփել է հանրային խոսքում առկա տիպական լեզվական սխալները։

“Ներկայացնելով հայերենում գոյություն ունեցող լեզվականորեն խնդրահարույց դեպքերը՝ ժողովածուն նպատակ ունի կողմնորոշել օգտվողին լեզվական հարցերում։ Այն ընդգրկում է ինչպես բառիմաստային, քերականական, այնպես էլ կետադրական եւ ոճական բնույթի հարցեր։

 

Ժողովածուն կարող է օգտակար գործիք դառնալ ձեր ամենօրյա աշխատանքում՝ որպես լայն լսարանի հետ աշխատող եւ հանրային լեզվամշակույթի զարգացման վրա ազդեցություն ունեցող մարդիկ եւ կառույցներ։ Այն կարող է օգնել խուսափել տարածված սխալներից եւ պահպանել հայերենի ճիշտ ու հստակ կիրառությունը թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում, ինչպես նաեւ նպաստել հանրային հաղորդակցության լեզվի կատարելագործմանը», - հայտնում են Լեզվի կոմիտեից:

 

«Լեզվական կողմնացույց»-ի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այս հղումով 

 

https://langcom.am/verlutsutyunner/:




Մեր ընտրանին