Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 26-ին Երեւանում կայացել է «ՈւսանողականFest 2025»-ը, որը երրորդ տարին շարունակ միավորում է Հայաստանի բուհերի ուսանողներին՝ նպաստելով նրանց փոխճանաչմանը, զարգացմանը եւ համագործակցությանը։
Այս տարի «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի եւ վերջինիս համալսարանական ցանցի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ավելի քան 300 ուսանող Հայաստանի տարբեր բուհերից, իսկ գրանցումների ընդհանուր թիվը գերազանցել է 900-ը՝ հաստատելով, որ ուսանողական համայնքը շարունակում է աճել ու միավորվել ընդհանուր արժեքների շուրջ։
Լուսանկարը` «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամ
«ՈւսանողականFest 2025» գլխավոր գործընկերն Ամերիաբանկն էր, որի աջակցությամբ հնարավոր է եղել ստեղծել ավելի ընդգրկուն եւ բովանդակային հարթակ։
Ֆեստի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան լսելու եւ շփվելու տարբեր ոլորտներում հաջողության հասած մասնագետներ Հելեն Գեղամյանի, Արեգ Գեւորգյանի, Էդուարդ Քանքանյանի հետ։ Խոսնակները կիսվել են իրենց անցած ճանապարհի փորձով, խոսել են անձնական ու մասնագիտական զարգացման, առաջնորդության, թիմային աշխատանքի, ինչպես նաեւ ձախողումներից դասեր քաղելու կարեւորության մասին։
Լուսանկարը` «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամ
««ՈւսանողականFest 2025»-ը ոչ միայն միջոցառում էր, այլեւ գաղափարական հարթակ, որը վերածվում է կամրջի՝ ուսանողների, բուհերի, մասնագետների եւ գործընկեր կազմակերպությունների միջեւ։ Ֆեստի ընթացքում ուսանողական համայնքում ստեղծվեցին նոր ծանոթություններ, նրանք ստացան ոչ միայն նոր գիտելիքներ, լսեցին հաջողության պատմությունները, այլ նաեւ տեղեկացան Ամերիաբանկի առաջարկների մասին` 200 կրթաթոշակների մրցույթ ՀՀ բոլոր բուհերի ուսանողների համար, պրակտիկայի հնարավորություն Ամերիաբանկում, ինչպես նաեւ երիտասարդ մասնագետների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ եւ այլն: Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնությունը շարունակվելու է՝ ընդգրկելով ավելի լայն ուսանողական շրջանակներ Հայաստանի բոլոր մարզերից։ Նպատակն է, որ առաջիկա տարիներին «Ուսանողական ֆեստը» դառնա մի հարթակ, որտեղ կհամախմբվեն տարբեր բուհերի ու համայնքների ուսանողներ՝ նոր կապեր ստեղծելու, համագործակցելու եւ իրենց գաղափարներով զարգացնելու ուսանողական կյանքի մշակույթը Հայաստանում», - ասված է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի հաղորդագրության մեջ:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: