Երեւան: Մեդիամաքս: Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները:
ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։
Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ:
ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել է 10970-ը (68.5 %) դիմորդ` 9788-ը հիմնական, 1182-ը՝ լրացուցիչ փուլի արդյունքում. նախորդ տարի ընդունվել էր 10720 դիմորդ (75.3 %)։
Ընդունելության 2 քննություններից դրական շեմը հաղթահարել է 11787 դիմորդ՝ մասնակիցների 73,6%-ը։
2025/26 ուսումնական տարվա համար հատկացվել էր 2142 անվճար և 9984 վճարովի տեղ։ Հատկացված տեղերից թափուր է մնացել 1174-ը (219 անվճար և 955 վճարովի), ինչը շուրջ 5 անգամ քիչ է 2024 թվականի ցուցանիշի համեմատ (6174 տեղ)։
Ընդունված 10970 դիմորդներից 1182-ը բուհ է ընդունվել ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքում. նրանցից 990-ն ընդունվել են պետական, իսկ 192-ը՝ ոչ պետական բուհեր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: