Մայիսի 21-ին Երեւանում ներկայացվել են Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի բակալավրի, մագիստրատուրայի եւ համաեվրոպական Executive MBA ծրագրերը։
CITY College-ը Հայաստանում գործունեությունը սկսել է 2012թ.-ից՝ բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերով: 2016թ.-ից այն Երեւանում իրականացնում էր Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը: 2021թ.-ից այս ծրագիրը գործում է ավելի ընդլայնված՝ համաեվրոպական Executive MBA տարբերակով՝ առաջարկելով բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների MBA կրթություն։

Լուսանկարը` Մեդիամաքս
CITY College-ը հնարավորություն է տալիս ստանալ բրիտանական կրթություն՝ ապրելով եւ սովորելով Սալոնիկում. բակալավրիատի ուսանողները երեք, իսկ մագիստրատուրայի ուսանողները՝ մեկ տարով տեղափոխվում են Հունաստան։
Executive MBA ծրագրով դասերն անցկացվում են Երեւանում՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին։ CITY College-ի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի եւ Վրաստանի ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը ներկայացրել է ծրագրի մասնրամասները՝ պատասխանելով ընդունելության, առաջարկվող կրթաթոշակների, Սալոնիկում կեցության վերաբերյալ հարցերին։
Առանձնացնել ենք միջոցառման հետաքրքիր դրվագները։
«Ձեր համալսարանը դառնալու է «այցեքարտ»»
Լիլիթ Շահզադեյան
Աշխարհում բազմաթիվ համալսարաններ կան եւ ընտրություն կատարելիս պետք է մի շարք գործոններ հաշվի առնել։ Շատ կարեւոր է՝ ինչ համբավ ունի այն ուսումնական հաստատությունը, որով հետաքրքրված եք։ Հետագայում՝ աշխատաշուկայում, կարիերայի զարգացման ընթացքում կամ՝ հետազոտական աշխատանք կատարելիս, ձեր համալսարանն «այցեքարտի» գործառույթ է կատարելու։
Մյուս կարեւոր գործոններն են առաջարկվող ծրագրերի որակը եւ հետագա աշխատանքի հնարավորությունները. սա պետք է հաշվի առնել ի սկզբանե։

Լուսանկարը` Մեդիամաքս
Պակաս կարեւոր չեն նաեւ ֆինանսական հարցերը։ Գուցե, կարող եք ընդունվել առաջատար որեւէ համալսարան, բայց արդյոք ձեր կամ ձեր ծնողների համար ֆինանսական այդ մեծ բեռը տանելի կլինի։ Այո՛, կա կրթաթոշակի հնարավորություն, բայց մի մոռացեք հաշվի առնել տեղում կեցության ծախսերը: Երկրից կախված՝ դրանք կարող են շատ տարբեր լինել։
Այս առումով Հունաստանի Սալոնիկ քաղաքը, որտեղ գտնվում է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ը, բավականին հարմար է կեցության ու հարակից այլ ծախսերի առումով։ Բոլոր ծրագրերի դեպքում դիմորդներին առաջարկվում են նաեւ մասնակի կրթաթոշակներ եւ զեղչեր։ Բակալավրիատի ծրագրի դեպքում տարեսկզբին ունենում ենք նաեւ ամբողջական կրթաթոշակների մրցույթ, որն այս պահին ավարտվել է, սակայն նորից գործելու է գալիք ուսումնական տարվա դիմորդների համար։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վերադառնալով Սալոնիկին՝ սա երիտասարդական ակտիվ քաղաք է, որտեղ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսից բացի, մի շարք այլ համալսարաններ կան։ Դուք ստանում եք ոչ միայն որակյալ կրթություն, այլեւ՝ ծովափնյա քաղաքում ակտիվ ուսանողական կյանքի հնարավորություն։ Համալարմանը միայն կրթության մասին չէ, այն նաեւ շփում է, կարեւոր գործնական եւ անձնական կապերի հաստատում։ Հունաստանը շատ ապահով երկիր է հայ ուսանողների համար, նրանց այստեղ սիրում են եւ շատ լավ են դիմավորում (ժպտում է – հեղ.)։

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարեւոր է հիշել՝ լավ համալսարանի գործառույթը ոչ թե պարզապես գիտելիք փոխանցելն է, այլ՝ տարբեր աղբյուրներից տեղեկատվություն գտնելու, վերլուծելու, զտելու եւ քննադատորեն վերարտադրելու հնարավորություն տալը։
CITY College-ի բաժիններին, դասախոսական կազմին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ համալսարանի կայքում։
Բացի այդ, Executive MBA ծրագրով Երեւանում պարբերաբար կազմակերպվում են բաց դասախոսություններ, ինչպես նաեւ՝ Մեդիամաքսի «Կրթության ապագան» շարքում կարող եք կարդալ հարցազրույցներ ծրագրի դասախոսների հետ։ Դրանք կօգնեն առավել լավ ծանոթանալ այդ մասնագետներին եւ ոլորտներին, որոնցում նրանք գործում են։
«Հիանալի հնարավորություն՝ գործնական եւ ընկերական նոր կապերի հաստատման համար»
Գոհար Ավոյան , միջոցառման մասնակից
Ես ստացել եմ թարգմանչի մասնագիտություն՝ ավարտելով բակալավրիատն ու մագիստրատուրան։ Այժմ աշխատում եմ հայտնի աուդիտորական ընկերություններից մեկում։ Միեւնույն ժամանակ, մտածում եմ կրթությունս արտերկրում շարունակելու մասին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ուսումնասիրելով եղած տարբերակները՝ ինձ հետաքրքրել է բրիտանական կրթությունը, հատկապես՝ Յորքի համալսարանը։ Այն աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից է՝ տրվող գիտելիքի, ուսանողների փորձառության առումով։
Համալսարանը նաեւ տալիս է կրթաթոշակ ստանալու հնարավորություն, ինչն ինձ համար կարեւոր էր։ Այս պահին մտորումների, որոշման կայացման փուլում եմ (ժպտում է – հեղ.)։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հետաքրքրված եմ CITY College-ի մագիստրոսական ծրագրով, ինչը նշանակում է, որ դիմելու դեպքում մեկնելու եմ Սալոնիկ։ Լինելով թարգմանիչ՝ շատ եմ կարեւորում տարբեր մշակույթներին անձամբ ծանոթանալը, ապրելն այդ միջավայրում, շփվելը տեղացիների հետ։ Գիտելիք ստանալուց բացի, կրթությունն արտերկրում նաեւ հիանալի հնարավորություն է թե՛ գործնական, թե՛ ընկերական նոր կապերի հաստատման համար։
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: