Երեւան: Մեդիամաքս: Հաստատվել են բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:
Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
10.06.2025 թ.՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու»
13.06.2025 թ.՝ «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն)
17.06.2025 թ.՝ «Մաթեմատիկա»
20.06.2025 թ.՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
24.06.2025 թ.՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
27.06.2025 թ.՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 46 քննական կենտրոնների ցանկը՝ 17-ը՝ Երևանում և 29-ը՝ մարզերում։
Ամբողջական ցանկը հասանելի է այս հղումով:
















