Երեւան: Մեդիամաքս: Շուրջ 50 ուսուցիչներ Հայաստանի ավելի քան 45 քաղաքներից և գյուղերից հունվարի 25-ին Երևանում մասնակցել են «Ռուսերենը որպես օտար լեզու. տեսական և գործնական հիմքեր» անվճար խորացված վերապատրաստման դասընթացին։
Այն կազմակերպել էր «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Միխայիլ Վոժդաևը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին աշակերտների կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար։ Նա հույս է հայտնել, որ դասընթացները կօգնեն ուսուցիչներին ատեստավորում անցնելու և որակավորում ստանալու ընթացքում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: