Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 30-ը - Mediamax.am

2552 դիտում

Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 30-ը


Լուսանկարը` armenpress.am (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն եւ ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

 

Կամավոր ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների, այդ թվում՝ դասվարների համար։

 

Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որեւէ մեկով՝ իր ընտրությամբ:

 

Սեպտեմբերի 30-ից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է:

 

Հայտերի լրացման մանրամասների համար ուղեցույցները՝ ուսուցիչ չաշխատող անձի համար, դպրոցում աշխատող ուսուցիչների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին