Երեւան: Մեդիամաքս: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կայքում տեղադրվել է անվանի ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցի ընդունելության հայտարարությունը:
Փաստաթղթերի եւ պորտֆոլիոյի ընդունման փուլը մեկնարկում է հունիսի 21-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 25-ը:
Հարցազրույցները եւ ստեղծագործական քննությունները կանցկացվեն օգոստոսի 19-ից 28-ը:
Նախատեսված է 15 տեղ:
Ուսման վարձը տեղացի ուսանողների համար 600 000 ՀՀ դրամ է, օտարերկրյա ուսանողների համար՝ 1 500 000 ՀՀ դրամ։
Դասերի կմեկնարկեն 2024 թվականի սեպտեմբերի 2-ին: Ուսման տեւողությունը՝ 2 տարի, առկա ձեւաչափով:
Դասընթացները կընթանան ռուսերեն՝ համաժամանակյա հայերեն թարգմանությամբ։
Ընդունելության կարգի բոլոր մանրամասները հասանելի են այստեղ՝
https://www.ystfi.am/admissions/masters/sokurov
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ինստիտուտի մագիստրատուրայի դեկանատի հետ +37460276382 հեռախոսահամարով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: