Մեկնարկել է «Գաղափարաբառ» մրցույթը - Mediamax.am

2005 դիտում

Մեկնարկել է «Գաղափարաբառ» մրցույթը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամը հայտարարել է «Գաղափարաբառ» մրցույթի մասին, որի նպատակն է «գտնել ազգային օրակարգի հիմնախնդիրներից բխող բառ-գաղափարներ»։

«Բառը պետք է արտահայտի սեփական հավաքական ուժին ապավինելու եւ դրա համար մեծագույն կամք դրսեւորելու գաղափարը։ Որպես գաղափարաբառ՝ վերջինիս պատշաճ հիմնավորումով՝ կարող է առաջարկվել արդեն իսկ գոյություն ունեցող հայերեն բառը, կամ հայերենի բառակազմության տրամաբանության շրջանակներում ստեղծված որեւէ նոր, բարեհունչ բառ: Պատմության ընթացքում տարբեր ազգերի մոտ ի հայտ են եկել եւ ձեւավորվել գաղափարական եւ մշակութային յուրահատուկ բովանդակություն ունեցող բառ-գաղափարներ՝ «գաղափարաբառեր», որոնք արտացոլում են տվյալ ազգի կամ ժողովրդի ինքնության խորքային շերտերը, էթնիկ եւ ազգային մտածելակերպի առանձնահատկությունները: Ժամանակի ընթացքում դրանք դառնում են հանրային ինքնության անքակտելի մասը, որն անհրաժեշտ է զգալ եւ գիտակցել, եւ գրեթե անհնար է ճշգրտորեն թարգմանել այլ լեզուներով: Հիմնադրամը սույն մրցույթով իր առջեւ նպատակ է դրել հայերենում եւս գտնել եւ վերհանել այս բառերը», - հայտնել են կազմակերպիչները:

 

Մրցույթի մասնակիցները պետք է մինչեւ 2024թ. մարտի 1-ը գաղափարաբառի իրենց տարբերակը մինչեւ 3 էջ հիմնավորմամբ ուղարկեն info@amrots.foundation էլեկտրոնային հասցեին:

 

Մրցույթը նախատեսում է 3 մրցանակային տեղ.

 

1-րդ տեղ՝ 300.000 դրամ

 

2-րդ տեղ՝ 200.000 դրամ

 

3-րդ տեղ՝ 100.000 դրամ

 

Ժյուրիի կազմը եւ մրցույթի մանրամասները հասանելի են այս հղումով.

 

https://amrots.foundation/մրցույթ/:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին