Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանները կմիաձուլվեն:
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Արդյունքում կստեղծվի «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակը «ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելն է, հաստիքային կազմի օպտիմալացումը եւ կրթական ծրագրերի ծրագրային ու ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը դյուրինացնելը»:
















