ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալ է նշանակվել - Mediamax.am

Փետրվար 25, 2026
2046 դիտում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալ է նշանակվել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ:

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ունի հատուկ մանկավարժի եւ լոգոպեդի որակավորում, միջազգային մի շարք կազմակերպությունների եւ կենտրոնների փորձագիտական խմբի անդամ է:

 

2020 թվականից Արաքսիա Սվաջյանը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը: 




Մեր ընտրանին