Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) ծանոթացել է կրթական եւ գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին։
Արմեն Սարգսյանն ու FAST-ի ղեկավար կազմը քննարկել են նախագահական ATOM նախաձեռնության եւ FAST հիմնադրամի գործակցությանը վերաբերող հարցեր:
«Գուցե մենք տարբեր բաներ ենք անում, բայց անում ենք նույն նպատակի համար: Մենք ունենք առաջնագծում լինելու հնարավորություն եւ պետք է կարողանաք խելացի կերպով օգտագործել այդ հնարավորությունը։ Ես հավատում եմ, որ 18 տարեկան պատանիները, որոնք նաեւ ձեր ծրագրերի շահառուների թվում են, կարող են շատ բան անել: Պետք է օգնել, որ նրանց փայլուն մտքերը իրականություն դառնան, եւ այդ առումով FAST-ը կարեւոր գործ է անում»,- ասել է նախագահը:
Անդրադարձ է եղել նաեւ հոկտեմբերին նախատեսվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի եւ գալիք տարի անցկացվելիք STARMUS 6-րդ փառատոնի շրջանակում փոխգործակցությանը:
















