Նախարարները ստացել են «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման տոմսեր - Mediamax.am

1479 դիտում

Նախարարները ստացել են «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման տոմսեր


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ Ամանորի օրերին մշակութային կյանքն այս տարի աննախադեպ ակտիվ է լինելու:

«Նախկինում, որպես կանոն, դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 2-ը մշակութային կյանքը մարում էր, այդ օրերին թատրոններում ներկայացում գրեթե չէր լինում: Իսկ այս տարի մշակութային կյանքի տրամաբանությունը փոխված է. տոնական օրերին փոքրերի, մեծահասակների եւ ընտանիքով այցելելու համար կազմակերպվել է շուրջ 20 ներկայացում»,- կառավարության նիստում հայտարարել է նախարարը:

 

Արայիկ Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ գործադիր իշխանության բոլոր գործընկերներին նվիրել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 1-ին նախատեսված «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման տոմսեր: 

 

Նա ընդգծել է, որ նվիրել է ոչ թե հրավիրատոմսեր, այլ տոմսեր՝ կոչ անելով հետեւել իր օրինակին եւ որպես Ամանորի նվեր տոմսեր նվիրել ընկերներին, հարազատներին ու մտերիմներին:

 

«Սա իմ ուղերձն է՝ Ամանորի պարտադիր ծախսերի մեջ կարեւորել նաեւ մշակութային հաստատությունների տոմսեր գնելը, որովհետեւ դա հետաքրքիր ընտանեկան ժամանցի հնարավորություն է, նաեւ օգտակար՝ մշակութային հաստատության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին