ԵՄ-ն կաջակցի Հայաստանի կրթական բարեփոխումներին - Mediamax.am

Փետրվար 23, 2026
2684 դիտում

ԵՄ-ն կաջակցի Հայաստանի կրթական բարեփոխումներին


Լուսանկարը` ԿԳՄՍ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին։

Դեսպանը նշել է, որ կրթության ոլորտը ԵՄ-ի առաջնահերթություններից է եւ իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման ճանապարհին։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԵՄ-ն կօժանդակի ռազմավարության մշակման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում։

 

Արայիկ Հարությունյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են նաեւ բուհական կրթության ոլորտում համագործակցության ամրապնդման մեխանիզմներն ու համալսարանների միջեւ կապերի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ Erasmus+ ծրագրի շրջանավարտների ցանց ստեղծելու, ծրագիրը դեպի հանրակրթության ոլորտ ընդարձակելու հնարավորությունը։




Մեր ընտրանին