«Մեղու 2019» մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 24-ին - Mediamax.am

2883 դիտում

«Մեղու 2019» մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 24-ին


Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: «Մեղու 2019» հայերենի մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, իսկ գրանցումը բաց է մինչեւ հոկտեմբերի 1-ը։

«Այբ»-ում նշել են, որ հրավեր-փաթեթն ուղարկվել է Հայաստանի եւ Արցախի 1296 դպրոցների, եւ բոլոր աշակերտները հնարավորություն ունեն մասնակցելու հայերենի սիրված եւ զանգվածային այս մրցույթին։

 

2018-ին «Մեղու» հայերենի մրցույթին մասնակցել է 35 419 դպրոցական։ Նրանցից 1187-ը դարձել է մրցանակակիր, որոնցից 376-ն արձանագրել է լավագույն արդյունք եւ 6-ը՝ դարձել «Մեղու»-ի հաղթող։

 

Գրանցման համար կարող եք այցելել այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին