Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջում մեկնարկել է 5-րդ ուսումնական տարին:
Քոլեջն իր դռներն է բացել 117 նոր աշակերտի համար։
Այս պահին Դիլիջանում ուսանում է 226 աշակերտ՝ ավելի քան 80 երկրներից։
Դասավանդող անձնակազմը նույնպես համալրվել է՝ քոլեջում դասավանդում է 36 ուսուցիչ՝ 15 երկրներից։
Այս տարի լրանում է UWC Դիլիջան քոլեջի 5-ամյակը։
Այս տարիների ընթացքում քոլեջն ունեցել է.
• 388 շրջանավարտ՝ 105 երկրներից
• 500+ հովանավոր
• 26 միլիոն դոլարի կրթաթոշակ
• 45 արտադասարանական սոցիալական նախագիծ
• 60 վերադարձող շրջանավարտ
• արտադասարանական նախագծերին եւ միջոցառումներին մասնակից 3000 տեղացի երեխաներ:
2019-2020 թթ. քոլեջի 5-ամյակին նվիրված զանազան միջոցառումներ կանցկացվեն, որոնց ընթացքում հաստատությունը կներկայացնի իր ձեռքբերումներն ու զարգանալու տեսլականը։
«Քոլեջի մեծագույն մարտահրավերներից մեկն է եղել համապատասխանացնել դպրոցի ընդհանուր առաքելությունը հյուրընկալող երկրի իսկության հետ եւ դառնալ «ժողովրդին միավորելու ուժը»՝ դպրոցի եւ UWC-ի շարժման շրջանակներում։ Ինձ թվում է, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ»,- ասել է քոլեջի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: