Teach For Armenia-ն եւ Scholae Mundi Armenia-ն միավորել են ջանքերը - Mediamax.am

15834 դիտում

Teach For Armenia-ն եւ Scholae Mundi Armenia-ն միավորել են ջանքերը


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լեւոն Մկրտչյանը
Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: Նոր ուսումնական տարում բարձր որակավորում ունեցող 33 երիտասարդ մասնագետներ կմեկնեն Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում:

Teach For Armenia կրթական հիմնադրամը, Scholae Mundi Armenia եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամների հետ համատեղ, UWC Dilijan քոլեջում հուլիսի 4-ին կազմակերպել էր Teach For Armenia-ի 2016 թվականի ծրագրի մասնակիցների առաքելության մեկնարկի արարողությունը:

 

Միջոցառման հյուրերն էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ծրագրի մասնակից դպրոցների, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ,  ոլորտի մասնագետներ: 

 

Teach For Armenia հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հինգ մարզերի 40 դպրոցների հետ: Երիտասարդ մասնագետների նոր խումբը կմիանա նախորդ տարվա՝ 14  մասնակիցներից կազմված  խմբին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում են Լոռու, Տավուշի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերի դպրոցներում: Այս տարի ծրագիրը կընդգրկի նաեւ Արագածոտնի  մարզը:

 

«Դուք մեծ պատասխանատվություն եք ստանձնել, եւ մենք ավելի քան վստահ ենք, որ պատվով կկատարեք ձեր առաքելությունը։ Հիշե՛ք, որ դուք բացառիկ հնարավորություն ունեք ձեր ներդրումը կատարելու Հայաստանի գալիք սերնդի կայացման գործում: Ձեր պատասխնատվությունն է ոչ միայն ապահովել ձեր աշակերտների ակադեմիական առաջընթացը, այլեւ բացահայտել յուրաքանչյուր աշակերտի ողջ ներուժը»,- ասել է Teach For Armenia-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը։

 

Teach For Armenia եւ Scholae Mundi Armenia հիմնադրամները 2016 թվականին միավորել են ջանքերը՝  յուրաքանչյուր երեխայի համար մատչելի եւ հավասար կրթական հնարավորություն ապահովելու նպատակով: «Scholae Mundi Armenia» առաքելությունն է աջակցել Հայաստանի կրթության ոլորտում առավել առաջատար մոտեցումների տարածմանը, որոնք երկարաժամկետ հեռանկարում սոցիալական փոփոխությունների կատալիզատոր կդառնան:

 

«Scholae Mundi Armenia» հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ կրթությունը վստահության վրա է կառուցվում, եւ այսօր այդպիսի օրինակի վկան ենք:

 

«Առկա է նախարարության վստահությունը նախաձեռնության նկատմամբ, իրենց կյանքի երկու տարին մարզերի դպրոցներում անցկացնելու եւ աշխատելու ոչ դյուրին գործի  նկատմամբ երիտասարդների վստահությունը, մարզպետարանների եւ  դպրոցների ղեկավարության վստահությունը երիտասարդ կադրերի նկատմամբ: Հուսով եմ, որ 2-3 տարի անց մենք կտեսնենք այդ աշխատանքի պտուղները: Ուրախ եմ  նաեւ ողջունել Teach for Armenia-ին, որովհետեւ այն միջազգային մեծ ցանցի անդամ է, որի միջոցով Հայաստանը դառնում է  աշխարհի կրթական ոլորտում  իրականացվող միջազգային ամենաառաջատար նախաձեռնությունների մասը», - ասել է նա:

 

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շնորհավորելով երիտասարդներին եւ ծրագրի կազմակերպիչներին, նշել է.

 

«Ուրախ եմ, որ ունենք մեր հայ կամավորները, ովքեր գնում են Հայաստանի մարզեր՝ իրենց պարտքը կատարելու:  Բացի զուտ ուսուցչական առաքելությունից, դուք կատարում եք շատ մեծ քայլ, հայկական իրականության մեջ ցույց եք տալիս, որ մենք այնքան կազմակերպված, հասուն ժողովուրդ ենք, որ մեր երիտասարդները նույնպես կարող են գնալ ծառայելու ժողովրդին եւ օգնել այն տարածքներին, որտեղ դրա կարիքը կա: Սա շատ կարեւոր սկզբունք է»:

 

Teach for Armenia-ի ծրագրի մասնակիցները ինչպես Հայաստանից (Երեւանից եւ մարզերից), այնպես էլ սփյուռքի հայկական համայնքներից են։ Հայաստանի՝ մասնագետների պակաս ունեցող դպրոցներում դասավանդելու համար ընտրվում են բազմակողմանի զարգացած, շնորհալի եւ եռանդուն անհատներ, ովքեր կրթական, առաջնորդության եւ միջանձնային հարաբերությունների բավարար փորձ եւ հմտություններ ունեն։

 

Teach for Armenia-ի հավաքագրման եւ ընտրության թիմը, իր գլոբալ գործընկերոջ՝ Teach For All-ի փորձագիտական աջակցությամբ, հիմնվելով վերոնշյալ հատկանիշների վրա, ընտրության խիստ չափանիշներ է մշակել, որոնք թույլ են տալիս ընտրել հենց նրանց, ովքեր ունեն անհրաժեշտ բոլոր նախադրյալները ծրագիրը հաջողելու եւ Հայաստանի դպրոցներում արհեստավարժ ուսուցիչներ լինելու համար։

 

Teach for Armenia-ի  ծրագրի մասնակիցները դասավանդում են հանրակրթական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ շեշտը դնելով հատկապես ճշգրիտ գիտությունների, բնագիտական առարկաների եւ օտար լեզուների ուսուցանման վրա։

 

Մինչեւ մարզերի դպրոցներում աշխատանքի մեկնելը՝ երիտասարդ մասնագետները կմասնակցեն  «Ամառային ինստիտուտ 2016» վերապատրաստման վեցշաբաթյա վերապատրաստման ինտենսիվ դասընթացին, որի  նպատակն է մասնակիցներին նախապատրաստել իրենց երկամյա դասավանդման հանձնառությանը։ Մարզերի դպրոցներում  դասավանդելու ընթացքում նրանք ոչ միայն փոխանցելու են գիտելիքներ, հմտություններ եւ արժեքներ, այլեւ դառնալու են համայնքի լիիրավ անդամ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին